12 ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ

Փետրվարի 19-ին, ժամը 14:33-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Թփուտներ» հյուրանոցային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus LX330» մակնիշի 10 MZ 010 պետհամարանիշով ավտոմեքենան ավտոմեքենան (3 ուղևոր):

***

Փետրվարի 19-ին, ժամը 12:14-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 38-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել Nissan մակնիշի 13 NA 003 պետհամարանիշով ավտոմեքենան (4 ուղևոր):

***

Փետրվարի 19-ին, ժամը 05:18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի  Սևանի թերակղզում գտնվող «Հայ օջախ» ռեստորանի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus» մակնիշի 34 OM 674 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Փետրվարի 18-ին, ժամը 21:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում գտնվող Նարե հյուրանոցի մոտ Mini Cooper մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գ. Հովսեփյան փողոցի թիվ 23/3 հասցեում գտնվող Պանորամա հյուրանոցի մոտակայքում արգելափակվել է 3 ավտոմեքենա:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mini Cooper մակնիշի 34 QN 982, Volkswagen Touareg մակնիշի 87 RR 787 և Mitsubishi Pajero մակնիշի 35 FM 748 պետհամարանիշերով  ավտոմեքենաները:

***

Փետրվարի 18-ին, ժամը 23:16-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցում ավտոմեքենան առատ ձյան պատճառով արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes G500 մակնիշի 08 LS 011 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր):

***

Փետրվարի 18-ին, ժամը 21:36-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի 31 RM 031 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Փետրվարի 18-ին, ժամը 19:21-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Դարբնիկ գյուղի տարածքում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-24» մակնիշի 34 AN 520 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 18-ին, ժամը 16:56-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում՝ անտառում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 31 LU 799 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Փետրվարի 18-ին, ժամը 08:19-ին ահազանգ է ստացվել, որ Հ-38 ավտոճանապարհի Գետիկ-Բերդ հատվածում ավտոմեքենաները ձնաբքի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2105» մակնիշի 34 RF 882 պետհամարանիշով ավտոմեքենան (4 ուղևոր), իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի 35 CA 274 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին և 3 ուղևորներին տեղափոխել՝ Թթուջուր գյուղ:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 35 CA 274 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 18-ին, ժամը 04:22-ին ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Գետափնյա ավտոճանապարհին՝ դաշտամիջում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 34 PC 608 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 18-ին, ժամը 03:31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգավան գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները «Mercedes c180» մակնիշի 50 ZQ 077 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին և թվով 2 ուղևորների տեղափոխել են Այգավան գյուղ:

***

Փետրվարի 18-ին, ժամը 02:46-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 33-րդ կմ-ին՝ Վարդենյաց լեռնանցքում, «ՎԱԶ-2107» մակնիշի 35 AT 859 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 35 AT 859 պետհամարանիշով ավտոմեքենան (4 ուղևոր):

***

Փետրվարի 18-ին, ժամը 01:53-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածավան-Արտենի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Արագածավան-Արգինա ավտոճանապարհի 6-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Lexus GX470» մակնիշի 70 TA 070 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել