Կրթաթոշակ ստանալու հնարավորություն ՀՀ բոլոր համալսարանների և արտերկրում սովորող ուսանողների համար

Բրիտանական խորհրդի կայքէջում հրապարակվել է կրթաթոշակի ստացման հնարավորույթյուն:

Ցանկանո՞ւմ եք ստանալ կրթաթոշակ և հոգալ ձեր ուսման վճարն առանց երկարատև թղթաբանության և գործընթացների: Եթե այո, ապա IELTS Scholarship-ը ձեզ համար է: Կրթաթոշակը բաց է ՀՀ բոլոր համալսարանների, ինչպես նաև արտերկրում սովորող ուսանողների համար: IELTS-ն ընդունվում է որպես անգլերենի իմացության ապացույց աշխարհի ավելի քան 9000 կազմակերպությունների, այդ թվում ԱՄՆ-ի շուրջ 3000 հաստատությունների կողմից:

Կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է միայն  հանձնել IELTS քննություն 2017 թվականի փետրվարի մեկից մինչև մայիսի մեկն ընկած ժամանակահատվածում: Հաղթողները կընտրվեն վիճակահանության արդյունքում:

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ

Կրթաթոշակի մրցույթը բաց է ՀՀ բոլոր համալսարաններում և արտերկրում սովորող ուսանողների համար:

Բրիտանական խորհուրդը տրամադրելու է երեք կրթաթոշակ`

  • մեկ կրթաթոշակ բակալավրիատի մեկ ուսանողին;
  • մեկ կրթաթոշակ մագիստրատուրայի մեկ ուսանողին;
  • մեկ կրթաթոշակ ասպիրանտուրայի մեկ ուսանողին:

Այն ուսանողները, ովքեր նոր են պատրաստվում ընդունվել կրթական հաստատություն, սակայն ցանկանում են մասնակցել մրցույթին, կարող են ներկայացնել իրենց հայտը, սակայն հաղթելու պարագայում պետք է համալսարանից ներկայացնեն ընդունելության մասին փաստաթուղթ: Եթե դուք մասնակցում եք մրցույթին, հաղթում, սակայն չեք ընդունվում համալսարան, ապա կկատարվի նոր վիճակահանություն:

Մրցույթին կարող են մասնակցել ԲՈՒՀ-ի միայն վճարովի համակարգում սովորող ուսանողները: Մրցույթը բաց է բոլոր ազգությունների ուսանողների համար: ՀՀ ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների կրթաթոշակը կփոխանցվի անմիջապես համալսարանին, իսկ արտերկրում սովորելու դեպքում`անմիջապես ուսանողին:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Մասնակցելու համար հարկավոր է 2017 թվականի փետրվարի մեկից մինչև մայիսի մեկն ընկած ժամանակահատվածում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղում հանձնել IELTS քննություն և լրացնել մասնակցության առցանց հայտը` ստորև: Վիճակահանության համար կօգտագործվի IELTS  թեստի թեկնածուի հերթական համարը:

IELTS քննությանը գրանցված, սակայն թեստին չմասնակցած կամ փոխհատուցում պահանջած թեկնածուները մրցույթին չեն կարող մասնակցել:

ՈՐՔԱ՞Ն Է ԿԱԶՄՈՒՄ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՀ ԲՈՒՀ-երում սովորող յուրաքանչյուր ուսանողի կտրամադրվի 300.000 դրամ: Միացյալ Թագավորությունում սովորող ուսանողները կստանան 500 ֆունտ ստեռլինգին համարժեք ՀՀ դրամ, այլ երկրներում սովորող ուսանողները 600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ-ում` 650 դոլարին համարժեք ՀՀ դրամ: Փոխարժեքը կհաշվարկվի Բրիտանական խորհրդի համակարգով:

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Վիճակահանությունը կանցկացվի 2017 թվականի հունիսին: Հաղթողները կհայտարարվեն վիճակահանության օրը:

Հայտի լրացման համար սեղմեք՝ այստեղ

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել