ՀՀ Դատական դեպարտամենտը փոստային ծառայության համար 300 միլիոն դրամից ավել է վճարել

ՀՀ դատական դեպարտամենտն իր տարբեր ստորաբաժանումներից յուրաքանչյուրով պայմանագիր է կնքել »ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի հետ, որոնցից գանձված գումարը կազմել է շուրջ 300 միլիոնից ավել դրամ:

Նշենք, որ ըստ պայմանագրի ընկերությունը պարտավորվում է մատուցել փոստային  կապի ծառայություններ, այդ թվում՝ արագընթաց փոստային ծառայություններ (EMS) և հեռագրային ծառայություններ:

Ստորև ներկայացնում ենք յուրաքանչյուր բաժնի կնքած պայմանագրի համապատասխան գումարային արժեքը:

Ընդհանուր հաշվով՝ 115.822.000 դրամ:

Ընդհանուր հաշվով՝ 48.676.000 դրամ:

Ընդհանուր հաշվով՝ 158.045.500 դրամ:

Նշենք նաև, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ի առանձնացված ստորաբաժանումը սույն թվականի հունվարի 23-ին պայմանագիր է կնքել «ԱՐՑԱԽՓՈՍՏ» ՓԲԸ-ի հետ:

Գնումն արժեցել է 1.300.000 դրամ:

Ընդհանուր հաշվով փոստային ծառայության վրա ծախսվել է շուրջ 323.843.500 դրամ:

Ալիսա Չիլինգարյան

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել