Հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: 

Դժվարանցանելի են Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: 

Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 100 բեռնատար ավտոմեքենա:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են հանրապետության ճանապարհները:

Փակ են Մարտակերտի շրջանի Մեհմանա և Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները:

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել