Ատոմ Էգոյանին շնորհվել է Կանադայի Ազգային Շքանշանի բարձրագույն տիտղոս

Կանադայի կառավարությունը` ի դեմս գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնի, փերվարի 17-ին Ատոմ Էգոյանին շնորհեց Կանադայի Ազգային Շքանշանի բարձրագույն տիտղոսը` երկրի մշակույթի մեջ կատարած ներդրման համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ատոմ Էգոյանի կինը` Արսինե Խանջյանը:

«Ատոմ Էգոյանը նվիրված է երկրի երիտասարդ տաղանդների և բազմազան մշակութային դաշտի զարգացմանը: Որպես կինոռեժիսոր` նա ձեռք է բերել միջազգային համբավ` միևնույն ժամանակ ամուր կապված մնալով Կանադայի հետ: Էգոյաի ստեղծագործական գործունեության մեջ մեծ տեղ է հատկացվում համայնքի, մեկուսացման, մեր կյանքում տեխնոլոգիայի դերի թեմաներին: Նվիրելով իր ժամանակը և տաղանդը` նա նաեւ դասավանդում է և հանդիսանում մշակութային միջոցառումների և կինոփառատոնների ակտիվ մասնակից եւ ժյուրիի անդամ: Նա նաևտաղանդավոր վիզուալ արտիստ է և թատրոնի ու օպերայի ռեժիսոր»,- գրել է նա:

Фото Arsinée Khanjian.

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել