Տեղի ունեցածը թյուրիմացություն է. Արա Օսկանյանի փաստաբան

Վարդան Օսկանյանի որդու փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել.

«Հարգելի ընկերներ, հատկապես իմ լրագրող ընկերներ։ Խնդրում եմ պահպանեք անմեղության կանխավարկածը իմ պաշտպանյալ Արա Օսկանյանի նկատմամբ։ Տեղի ունեցածը թյուրիմացություն է և մի երիտասարդի անտեղի վառ երևակայության հետևանք։ Եթե գործընթացներն ընթանան զուտ իրավական դաշտում, ինչպես իմ կարծիքով, մինչ այս պահն է ընթանում, ապա շուտով ամենինչ կպարզվի և Արան կլինի ազատության մեջ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին ձերբակալվել է Արա Օսկանյանն ու նրա ազգականը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել