Այրվել է «Նիվա» ավտոմեքենա, վնասվածքներ է ստացել 35-ամյա երիտասարդ

Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 17-ին ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական տեսչությունից ոստիկանության Գորիսի բաժնում գրություն է ստացվել, որ փետրվարի 16-ին, ժամը 13.15-ի սահմաններում Արտուշ Հ.-ին պատկանող տան հարակից ավտոտեխսպասարկման կետում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է ավտոտեխսպասարկման կետում կայանված, Նորիկ Ղ.-ին պատկանող «Նիվա» ավտոմեքենան, իսկ Արտուշ Հ.-ի որդին` 1982 թ. ծնված Վիգեն Հ.-ն, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել են ապրանքագիտական, հրդեհատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել