Կոլումբիայի համալսարանը սխալմամբ ընդունվելու մասին էլեկտրոնային ծանուցում է ուղարկել 277 դիմորդի

Բարի գալուստ Կոլումբիայի համալսարան։ Սակայն․ մի շտապեք։

Բաղեղի Լիգայի անդամ Մեյլմանի Հանրային առողջապահության համալսարանը 277 դիմորդների շնորհավորական նամակներ է ուղարկել տեղեկացնելով, որ նրանք բարեհաջող ընդունվել են համալսարան։ Սակայն, այդ շնորհավորական նամակներին անմիջապես հետևել են նրանց ընդունելության փաստը հերքող ծանուցումները, որոնք նվիրական դահլիճներում դասախոսություններ լսելու հույսերը փայփայողներին վերջնականապես համոզեցին, որ իրենք այդտեղ չեն ուսանելու։

Ուրբաթ օրը, համալսարանի ղեկավարությունը տեղեկացրեց, որ «այդ նամակները դիմորդներին սխալմամբ են ուղարկվել», իսկ դրանք հերքող հաղորդագրությունները ուղարկվել են սխալմունքից անմիջապես հետո, մեկ ժամվա ընթացքում։

Ղեկավարությունը «Դեյլի Նյուզի»ին տեղեկացրել է, որ այստեղ առկա է «մարդկային գործոնը» և հավելել, որ իրենք ցավում են սխալմամբ դիմորդներին պատճառած սթրեսի և շփոթմունքի համար։

Կրթության գծով դեկանի տեղակալ Ջուլի Քորնֆելդը հայտնել է, որ համալսարանը կվերանայի և կկարգավորի գոյություն ունեցող ընթացակարգերը, հետագայում այսպիսի սխալներից խուսափելու և դիմորդների ապագայի հետ խաղալուց խուսափելու համար։

Համենայն դեպս պարզ չէ թե արդյո՞ք ծանուցում ստացած այս 277 անձինք իսկապես այն անձանց թվից են ովքեր դիմել էին Մեյլմանի համալսարան, որը երկրի ամենահեղինակավոր բժշկական համալսրաններից մեկն է, որտեղ սովորում են մագիստրոսի աստիճանի հավակնող 1000-ից ավելի ուսանողներ։

Սա նման առաջին դեպքը չէ․ երկրի այլ համալսարաններում անցյալում նույնպես նման թյուրիմացություններ են գրանցվել։

Օրինակ, անցյալ տարի Բուֆալոյի համալսարանը ավելի քան 5000 հավանական ուսանողների շնորհավաորական նամակներ էր ուղարկել տեղեկացնելով ընդունելության և ֆինանսական օժանդակության մասին։

Իսկ այդպիսի ամենամեծ սխալմունքը գրանցվել է 2009 թվականին, երբ Կալիֆորնիայի Սան Դիեգոյի համալսարանը ընդունվելու կապակցությամբ շնորհավորել էր բոլոր 46․000 դիմորդնորին, նույնիսկ այն 28 հազարին ում փաստաթղթերը մերժել էին ընդունել պահանջներին չհամապատասխանելու պատճառով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել