Մեքենան բախվել է գազատարին. կան տուժածներ

Փետրվարի 17-ին, ժամը 22:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 19-րդ կմ-ին «Mercedes S 600» մակնիշի 45 LR 045 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր՝ 1984 թ. ծնված  Հ. Մ.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Ա. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Մ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազամատակարարումը:

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել