Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստակամ է ՔՀԿ-ների հետ համագործակցության

Այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հյուրընկալել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը մանրամասնորեն ներկայացրել է, որ ծրագրի շրջանակներում հզորացվելու են ՔՀԿ-ների կարողությունները` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական երկխոսություն իրականացնելու միջոցով տեղական և ոլորտային խնդիրները հատկորոշելու ու դրանց լուծումների վերաբերյալ հանրային քաղաքականություններ մշակելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է 6 հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից, որը ղեկավարում է Իրավաբանների հայկական ասոցիացիան: Ծրագիրն ունենալու է թիրախային 9 ոլորտ, որից երեքն արդեն իսկ հաստատվել են, մյուս ոլորտների վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվում, հանդիպումներ են լինում պետական տարբեր գերատեսչությունների պատասխանատուների հետ՝ խնդիրների վերհանման և քարտեզագրելու ուղղությամբ:

Իգնատի Առաքելյանը հայտնել է պատրաստակամությունը՝ ծրագրի շրջանակներում համագործակցելու վերաբերյալ: Նա նշել է, որ ներկայումս նախատեսվում է գյուղատնտեսության մասին օրենքի մշակումը (կան մի շարք իրավական ակտեր ոլորտի կարգավորման վերաբերյալ, սակայն մեկ ամբողջական փաստաթուղթ ունենալու կարիքը մեծ է), խնդիրներ կան նաև անասնաբուժության և այլ ենթաոլորտներում:

Հիշեցնենք, որ  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների  «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել