ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են, որ Նյու Յորքի շրջանային դատավորը կարճի կոռուպցիոն գործը

«Դեյլի Նյուզը» տեղեկացնում է, որ ՖԻՖԱ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաների փաստաբանները փորձում են Բրուքլինի դաշնային դատարանի դատավորին համոզել, որպեսզի վերջինս կարճի կոռուպցիոն մեղադրանքներով գործը։:

Խուան Անխել Նափաութը և Խոսե Մարիա Մարին տասնամյակների ընթացքում միլիոնավոր դոլարների կաշառք ստանալու, «ատկատների» և գաղտնի գործարքների կասկածանքով մեղադրվողներից են:

Հարավային Ամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավար Նապաութի փաստաբաններն ասել են, որ դաշնայինները այդ ամենը բացահայտել են ամերիկյան բանկային համակարգի միջոցով։ Սակայն, Նափաութի կողմից ԱՄՆ բանկերը փողերը ստանալու, օգտագործելու կամ փոխանցելու վերաբերյալ ոչ մի պնդում չկա։

Պատրաստեց՝ Սոֆյա Սարգսյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել