Փարիզում ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են օգտագործել

Փարիզում ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են օգտագործել: Այս մասին հաղորդում է ՌիաՆովոստին՝ հղում անելով FancePress-ին:

Շուրջ 2000 մարդ փողոց է դուրս եկել՝ պահանջելով Տեո անունով երիտասարդի ազատումը: Պարբերականը նշում է, որ Տեոյին ձերբակալել են ոստիկանության դեմ ուղղաված անկարգությունների ժամանակ: Ակցիան տեղի է ունեցել Բոբինիե քաղաքում՝ Փարիզի հյուսիս-արևելյան արվարձաններում: Ակտիվիստերի ձեռքերում եղել են «Ոստիկանությունը սպանում է անմեղ մարդկանց» գրություններով պաստառներ, իսկ ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են շպրտել:

Ինչպես տեղի ոստիկանությունից են հայտնել, հրկիզվել են 4 մեքենաներ, վնասվել են 2 խանութներ և մեկ տրանսպորտային կանգառ: Բացի այս  ԶԼՄ-երի պատկանող ևս երկու մեքենաներ:

Զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում:

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել