«Անի Պլազա» հյուրանոցում հայտնաբերվել է դի

Փետրվարի 11-ին, ժամը 13:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող «Անի Պլազա» հյուրանոցի համարներից մեկում քաղաքացու դի կա. անհրաժեշտ է օգնություն: Հայտնում են ԱԻն-ից։

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ոստիկանության ԵՔՎ ՕԿԿ կրտսեր տեսուչ ոստ. ենթասպա Կոկայանին:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ «Անի Պլազա» հյուրանոցի թիվ 1212 համարում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի՝ 1993 թ. ծնված Զ. Ն.-ի դին:

Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՌԴ ԱՃԿԿ:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել