ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 39-ամյա կինը որոնվում է

Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 10-ին, ժամը 20-ին, 1975 թ. ծնված Ազիզ Ուսոյանը ոստիկանության էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 18-ին, ժամը 10-ի սահմաններում, իր կինը՝ 1977 թ. ծնված Զաիրա Դումոևան, դուրս է եկել Երևան քաղաքի Ջրաշեն 2 փողոց 10 տուն հասցեից և անհայտ կորել, իսկ փետրվարի 7-ին իրեն հայտնի է դարձել, որ իր կինը դիմել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության դեսպանատուն՝ անձնագիր ստանալու նպատակով, և կատարել է անհրաժեշտ վճարումներ։

Զ.Դումոևայի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով, կլորավուն դեմքով, սև գույնի մազերով, շագանակագույն աչքերով, մեծ քթով։

Զաիրա Դումոևայի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 055-68-68-62, 010-45-02-02, -02 հեռախոսահամարներով։

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել