Մինչև 6 ժամ հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 13ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի՝

10:00-16:00 Հալաբյան փ. 48 շենքը, Նուբարաշեն Բ թաղամասը և թիվ 175 դպրոցը,

Արմավիրի մարզի՝

11:00-17:00 Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցը, Զվարթնոց թաղամասը, Արագածի 1-ին և 2-րդ թաղամասերը, Զվարթնոց գյուղի Մաշտոցի, Շոլոխովի, Խաչատրյան, Մանուշյան, Մայիսյան, Խանջյան, Կնունյանց, Սպանդարյան, Բաղրամյան, Արարատյան, Շահումյան, Շիրվանզադեի, Ղուկասյան, Կալինինի, Պիոներական, Արամ Մանուկյան, Մատրոսովի, Զոյայի, Հ. Ավետիսյան, Լիսիցյան, Կարճիկյան, Կույբիշևի, Օրջոնիկիձեի, Մեխակյան, Կրուպսկայայի, Եսայան, Կամոյի, Կոնտանյան, Կատովսկու, Կոմունարների, Իսիլե-Մուլինոյի և Սովետական Բանակի փողոցները,

Արարատի մարզի՝

10:00-13:00 Այնթափ գյուղը մասնակի,

10:30-16:00 Նորաշեն գյուղը մասնակի,

11:00-13:00 Նոր կյանք գյուղը մասնակի, Արարատ քաղաքի Խանջյան փողոցը մասնակի, Վեդի քաղաքի Թումանյան, Արարատյան փողոցները մասնակի,

Շիրակի մարզի՝

11:00-15:00 Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ համայնքը,

Տավուշ մարզի՝

10:00-14:00 Դիլիջան քաղաքի Գայի, Շահումյան փողոցները,

12:00-14:00 Իջևան քաղաքի Մեքենաների նորոգման զինմասը, գազի լցակայանները, Ռազմական ոստիկանությունը, «Վիվասել ՄՏՍ», «ԱրմենՏել», «Յուքոմ» բջջայաին կայանները:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել