Եղանակն առաջիկա օրերին

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացնում է.

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 10-ին առանձին շրջաններում, 11-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 10-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: 11-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել