Հիմնարար սկզբունքներն են փաստաբանի ազատությունը, անկախության երաշխիքների ամրապնդումը և միասնությունը. Հրանտ Անանյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 39 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.net–ը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Հրանտ Անանյանի հարցազրույցը.

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել: 

-Ըստ ինձ, հիմնարար սկզբունքներ են հանդիսանում փաստաբանի ազատությունը, անկախության երաշխիքների ամրապնդումը և փաստաբանության (համայնքի) միասնությունը: Այս հիմնարար սկզբունքներից են բխում մյուսները, այս հիմնարար սկզբունքներն են խթանում կրեատիվը, նորարարությունն այս անսպառ հետաքրքիր ոլորտում, այսինքն` ապահովում զարգացումը ինչպես անհատ փաստաբանի, այնպես էլ` համայնքի համար:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված: 

-Ինձ համար չարաշահումը անընդունելի է, ցավալի է, որ այն կարող վերաբերել մեր համանքին, որի հեղինակությունը և վարկանիշը որոշ դեպքերում անուղղակիորեն կապակցվում է նաև յուրաքանչյուր փաստաբանիս, ավելին այս մասով ներկայումս չեմ մեկնաբանի:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Ներկայումս ֆինանսական միջոցների հետ կապված անհանգստություն չունեմ, ասեմ, որ իմ պատկերացմամբ նման մտահոգությունը օբյեկտիվ տեսանկյունից ակտուալ չէ, ժամանակ առ ժամանակ պետք է հետամուտ լինել, ինչու չէ նաև անկախ աուդիտ անցկացնել բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների միջոցով, որպեսզի ոչ կոմպետենտ կարծիքների տեղատարափ չլինի, ամեն ինչ լինի ճիշտ և հիմնավորված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել