Գոռ Գարեգինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Ադրբեջանական զինուժի կրակոցից այսօր զոհված զինծառայող Գոռ Գարեգինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Ինչպես արդեն նշել էինք այսօր, ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել