Նորություններ

Արտադրական գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կարող են կասեցվել

Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ արտադրության կամ վերամշակման փուլերում սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի և (կամ) արտադրության սանիտարահիգիենիկ պահանջների խախտում կամ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում անմիջապես կասեցվում են արտադրական գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները, և տնտեսավարող սուբյեկտին տրվում են հանձնարարականներ ու ցուցումներ` խախտումը, անհամապատասխանությունը կամ վտանգի աղբյուրը վերացնելու համար:

Հարկ է նշել, որ արտադրության կամ վերամշակման փուլերում վտանգավոր սննդամթերքի թողարկում հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցվում են խախտումը հայտնաբերած տեսչի եզրակացության և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա:

Արտադրական գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցվում են լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ` պետական վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձի եզրակացության հիման վրա:

Կասեցումը վերացնելու հարցը լուծվում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով:

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199:

Կարող եք կարդալ նաև՝

Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթները կարող են կասեցվել կասեցումը

Սննդի օպերատորի պատասխանատվությունը վտանգավոր սննդամթերքի համար

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի սահմանային պետական վերահսկողության մասին

Ո՞ր դեպքերում է արգելվում սննդամթերքը դնել շրջանառության մեջ

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող ո՞ր նյութերն են համարվում վտանգավոր և ի՞նչ կարգով պետք է դրանք հետ կանչվեն

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Առևտրի կազմակերպման կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

Արգելվում է ներմուծել

Սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայություններ մատուցողները կարող են ենթարկվել պատասխանատվության

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել