Մասսայական բողոքների ճնշման տակ Ռումինիայի կառավարությունը չեղարկում է հակակոռուպցիոն հրամանագիրը

Ռումինիայի կառավարությունը հայտարարել է, որ կչեղարկի որոշակի կոռուպցիոն իրավախախտումները ապաքրեականացնող հակասական հրամանագիրը։

Վարչապետ Սորին Գրինդյանուն հայտարարել է, որ այն ուժը կորցրած կճանաչվի կիրակի օրը։ Այս մասին գրում է BBC-ն։

«Չեմ ցանկանում պառակտել Ռումինիան,։ Այն չի կարող երկու մասի բաժանվել», – ասել է վարչապետը իր հեռուստաելույթում։

Բուխարեստի կենտրոնում հավաքված տասնայկ հազարավոր ցուցարարներ ողջունեցին վարչապետի այս հայտարարությունը, որը հինգ օր անընդմեջ տեղի ունեցող ցույցերի արդյունքն էր։

Հիշյալ հրամանագրի հետևանքով այս արևելաեվրոպական պետության մեջ սկիզբ առած բողոքների ալիքը, 1989 թվականի աշնանը կոմունիստական ռեժիմի տապալումից հետո, առաջին խոշորագույն բողոքն էր։

Պրն Գրինդյանուն ասել է, որ ինքը, «բազմաթիվ կարծիքներ է տեսել ու լսել» ներառյալ «փողուցներում բարձրացված ձայները»։ Վարչապետը հայտարարել է, որ խորհրդարանը նոր հակակոռուպցիոն օրենքի վերաբերյալ քննարկումներ կսկսի։

Նա նաև հավելել է, որ Արդարադատության նախարար Ֆլորինա Յորդաչեն պատասխանատվություն կկրի այդ հակասական հրամանագրի ընդունմանը նախորդած հակասական կարծիքների և շփոթմունքի պատճառ հանդիսանալու համար, որի հետևանքով կոռուպցիոն մեղադրանքով դատապարտված շատ պաշտոնյաներ կարող էին ազատ արձակվել։

Ցուցարարներից Քրիստիան Բուսովիչը Associated Press գործակալության լրագրողին այսպես բացատրեց թե ինչո՞ւ է ինքը իր 11-ամյա որդու հետ փողոց դուրս եկել։

«Ես ցանկանում եմ նրան բացատրել… թե ի՞նչ է ժողովրդավարությունը, և այն , որ նրանք, ովքեր ղեկավարում են երկիրը պետք է օրենքները ստեղծեն ի շահ ժողովրդի այլ ոչ թե ժողովրդի դեմ, կամ իրենց սեփական շահերին ծառայեցնելու համար»։

Նախկինում արդեն տեղեկացրել էինք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացվել այն բանից հետո, երբ երկրում ընդունվել էր մի որոշում, որի համաձայն կոռուպցիոն մեղադրանքներով բանտարկված տասնյակ պաշտոնյաներ կարող են ազատ արձակվել:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել