Նորություններ

Որքա՞ն է կազմում դրոշմանիշային վճարների չափը

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝  յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են 1000 դրամ գումարի չափով, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` 12 000 դրամ գումարի չափով:

Եթե նույն ֆիզիկական անձը միաժամանակ աշխատում է աշխատանքային պայմանագրով և հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, նոտար և (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրով ստանում է եկամուտ, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում դիմելու Հիմնադրամ` սույն մասում նշված` մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:

Եթե նույն ֆիզիկական անձը նույն հաշվետու ժամանակաշրջանում եկամուտներ է ստանում տարբեր անձանց հետ կնքված` աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական մեկից ավելի պայմանագրով, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում դիմելու Հիմնադրամ` սույն մասում նշված` մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:

Եթե նույն ֆիզիկական անձն աշխատանքային պայմանագրով աշխատում է մեկից ավելի գործատուի մոտ, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում դիմելու Հիմնադրամ` սույն մասում նշված` մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:

Սահմանված դեպքերում Հիմնադրամը դրոշմանիշային վճարը վերադարձնում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետներում:

 Իրավաբան․net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել