Ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ

2016 թվականի դեկտեմբերի 16-ին  «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ընդունված ՀՀ օրենքի համաձայն՝

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18) մասնակից` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ կամ հասարակական միավորում.»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 26-րդ հոդվածի 15-րդ մասից հանել «Իրավաբանական անձանց միությունների,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ գլխի վերնագրի «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՐՄԱՅԻՆ» բառերը փոխարինել «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «կազմակերպության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպության» բառերով.

2) 2-րդ մասից հանել «առևտրային» բառը.

3) 3-րդ մասի «Առևտրային կազմակերպության անվան փոփոխության գրանցման կամ առևտրային կազմակերպության» բառերը փոխարինել «Կազմակերպության անվան փոփոխության կամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 7-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 32.1. ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ 

1. Ոչ առևտրային կազմակերպության անվանման գրանցումն իրականացվում է կազմակերպության գրանցման հետ միաժամանակ:

2. Կազմակերպության անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման դեպքում կազմակերպությունը նախընտրելի անվանման գրանցման հայտը իրավունք ունի ներկայացնելու նախօրոք: Եթե անվանումը սույն հոդվածով նախատեսված կարգով համարվում է թույլատրելի, ապա այն վեց ամիս պահպանվում է տվյալ կազմակերպության համար: Կազմակերպությունը պարտավոր է վեցամսյա ժամկետում ներկայացնել անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, հակառակ դեպքում անունը կրկին հասանելի է դառնում այլ անձանց կողմից գրանցման համար, և վճարված պետական տուրքը չի վերադարձվում:

3. Կազմակերպության անվանումը համադրվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ իրավաբանական անձանց անվանումների շտեմարանի հետ, ինչպես նաև ստուգվում է սույն օրենքով նախատեսված` կազմակերպության անվանումը գրանցելը մերժելու հիմքերի առկայությունը:

4. Կազմակերպության անվանման գրանցման հնարավորությունը կամ գրանցման մերժումը որոշվում է անհապաղ: Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում Կազմակերպության անվանման գրանցումը կամ գրանցման մերժումը իրականացվում է մեկօրյա ժամկետում:

5. Կազմակերպության անվանման գրանցումը մերժվում է, եթե դրա տարբերակող նշանակություն ունեցող անունը`

1) նույնական է սահմանված կարգով գրանցված այլ իրավաբանական անձի լրիվ անվանմանը.

2) նույնական է Կազմակերպության գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված այլ իրավաբանական անձի լրիվ անվանմանը (անվանման հապավմանը).

3) պարունակում է հայհոյանքներ, վիրավորական անվանումներ, անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, հակասում է մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:

6. Կազմակերպության անվանման գրանցումը մերժելու դեպքում հնարավորություն է տրվում փորձելու այլ անվանում, և այդ դեպքում հավելյալ պետական տուրք չի գանձվում:

7. Մերժման մասին առանձին որոշումը տրամադրվում է միայն դիմողի պահանջով մերժումից հետո` մեկօրյա ժամկետում: Սույն մասով նախատեսված գրավոր մերժումը տրամադրվում է համապատասխան պետական տուրք վճարելու պայմանով, որը ենթակա չէ վերադարձման:

8. Մերժման մասին որոշումը պետք է պարունակի հիմնավորում: Այն ստորագրվում է գործակալության էլեկտրոնային ստորագրության միջոցով և ուղարկվում է դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում` տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

9. Եթե առաջադրվող անվանումը պարունակում է օրենքով նախատեսված բառեր, անվանումներ, որոնց օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան կարգավիճակի, արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքի առկայություն, ապա նախընտրելի անվան հետ ներկայացվում է նաև համապատասխան թույլտվությունը կամ այլ հիմքը հավաստող փաստաթուղթ: Համապատասխան թույլտվությունը կամ այլ հիմքը հավաստող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում անվան գրանցումը մերժվում է անհապաղ:

10. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված դեպքում անվան հաստատումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում` սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 36-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 5-րդ կետից հանել «ֆիրմային» բառը.

2) 8-րդ մասից հանել «, իրավաբանական անձանց միությունների» բառերը:

 ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Օրենքով սահմանված դեպքերում Կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում ներկայացվում է Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի դիմումը` Կազմակերպության գտնվելու վայրի նոր հասցեի գրանցման մասին: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են դրանց առկայության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:»:

 ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

16 հունվարի 2017 թվականի

ՀՕ-30-Ն

Սույն նյութը հրապարակվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպականմիության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրըհանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Կարող եք կարդալ նաև՝

Որոնք են ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները

ԵՏՄ անդամ պետություններից ապրանք ներմուծելու դեպքում պետք է իմանալ հետևյալի մասին

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հարկային հաշվարկի ներկայացման վերաբերյալ

Հարկային հաշվարկը և դրա կազմումը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ համատեղ գործունեության հարկային պարտավորությունների մասին

Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում

Հարկային պարտավորության կատարումը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու դեպքում

Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության լուծարման դեպքում

Ե՞րբ են դադարում հարկային պարտավորությունները

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ապրանքի մատակարարման պահի մասին

Ո՞րը վայրն է համարվում պրանքի մատակարարման վայր

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հողամասի կառուցապատման իրավունքի մասին

Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները

Ի՞նչ արտոնություններ են սահմանված ակցիզային հարկ վճարողների համար

ԵՏՄ Մաքսային օրենսգրքով սահմանված են մաքսային արտոնություններ

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ներմուծողը ակցիզային դրոշմանիշներ ստանալու համար

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում մաքսային պահեստներին

Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները

Ի՞նչ է հետբացթողումային հսկողությունը

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ մայրության նպաստի մասին

Ի՞նչ ծախսեր է ներառում մաքսային արժեքը

Ստուգումների նպատակը և անցկացման կարգը

Ի՞նչ է ժամանակավոր արտահանումը

Ովքե՞ր կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով

Որո՞նք են աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի մասին

Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները

Որքա՞ն հարկ են վճարում ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները և շրջանառության հարկ վճարողները պետք է հայտարարություն ներկայացնեն

Որքա՞ն է կազմում Երևանի համայնքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության տուրքը

Գործատուները կարող են վճարել մինչև 600.000 դրամի չափով

Որքա՞ն է կազմում դրոշմանիշային վճարների չափը

Ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ

Հարկային արտոնություններից օգտվելու համար անհրաժեշտ քայլերը

Այսուհետ առավել պահանջված տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում նախկին 5-7 աշխատանքային օրերի փոխարեն

Ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս է վճարվում շրջանառության հարկը

Արդյո՞ք վճարվում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) Մաքսային միության երկրներից ՀՀ տարածք ավտոմեքենա ներմուծելիս

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալը

Որքա՞ն է կազմում 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տուրքի գումարը

Որքա՞ն է կազմում նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության տեղական տուրքը

Ինչպե՞ս է որոշվում պարտավորությունը կատարելու վայրը

ԴԱՀԿ ծառայութան մասին օրենքում 2017թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտնում կարևոր փոփոխություն

Ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը

Ե՞րբ կսկսվի  աշխատանքային գրքույկների թվայնացումը

Հրապարակվել են աշխատանքային գրքույկների հանձման համար պատասխանատու անձանց ցուցակը և նրանց հեռախոսահամարները

Որոնք են «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավախախտումները

Ի՞նչ իրավունքներ ունի հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձը

Ի՞նչ իրավական ակտեր է հարկային օրենսդրությունն իր մեջ ընդգրկում

Փոփոխություններ քաղաքացիական օրենսգրքում

Ուշադրություն․սահմանվել են աշխատանքային գրքույկները հանձնելու հստակ ժամկետներ

Ի՞նչ պետք է իմանալ բանկային գրքույկի մասին

Ուժի մեջ են մտել ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները

Ուժի մեջ է մտել նոր փոփոխություն

Ընդերքի պահպանության պահանջները խախտելը կառաջացնի պատասխանատվություն

Սպառողների մատակարարման պայմանագրերը և պատասխանատվությունը պարտավորությունների խախտման համար

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ շինարարության թույլտվության վերաբերյալ

Առանց նույնականացման քարտի կամ անձնագրի աշխատանքի ընդունելը

Ինչպե՞ս ճիշտ կնքել փոխառության պայմանագիրը

ՀՀ տարածքում գործող ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը

Այսօրվանից ուժի մեջ մտան մի շարք փոփոխություններ

Որո՞նք են արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը

Նախատեսվում են փոփոխություններ 2017 թվականի հունվարի 1-ից

Մի շարք գործունեության տեսակներ ազատվել են հարկեր վճարելուց

Կարող եք դիտել նաև՝

Արդյո՞ք տեղյակ եք 2017 թվականի հունվարի 1-ից գործող հարկային արտոնությունների մասին

Ուժի մեջ է մտել ֆինանսական բուրգերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները 

Ունե՞ք ընտանեկան բիզնես, ապա պետք է իմանաք հետևյալի մասին

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել