Հարկային արտոնություններից օգտվելու համար անհրաժեշտ քայլերը

Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին ՀՀ օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետությունում ինքնուրույնաբար իրականացվող գործունեության որոշ տեսակների մասով հարկային արտոնություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները, սահմանում է հարկային արտոնության կիրառման համար հարկային մարմնի կողմից հարկերից ազատման արտոնագրի տրամադրման կարգն ու ժամկետները:

Սույն օրենքով սահմանված հարկերից ազատման արտոնության կիրառությունը նշանակում է, որ սույն օրենքով սահմանված պայմանները բավարարող ինքնազբաղված անձինք ազատվում են այդ գործունեության տեսակների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հարկերից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածք այդ անձանց կողմից ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկից և ակցիզային հարկից:

Ինքնազբաղված անձինք Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը, ինչպես նաև համայնքային բյուջե վճարման ենթակա հողի հարկը և գույքահարկը հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունը կիրառվում է այն ինքնազբաղված անձանց նկատմամբ`

1) որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացումից հասույթը (այսուհետ` իրացման շրջանառություն) չի գերազանցել 9,0 մլն դրամը.

2) որոնք իրենց գործունեության իրականացման համար չեն օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.

3) որոնք չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.

4) որոնց գործունեությունը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված` իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է բացառապես մեկ վայրի միջոցով: Սույն օրենքի իմաստով` վայր չի համարվում ինքնազբաղված անձի բնակության վայրը, եթե դրանում սույն օրենքի անբաժանելի մասը համարվող 1-ին հավելվածով սահմանված գործունեության տեսակներ չեն իրականացվում:

Սույն օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու համար օրենքով սահմանված պայմանները բավարարող ինքնազբաղված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում դիմում` հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Դիմումի ձևը և դրա լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

Ինքնազբաղված անձինք դիմումը ներկայացնում են գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամսվա կամ մեկից ավելի ամիսների կամ օրացուցային տարվա կամ օրացուցային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Դիմումում պարտադիր լրացվում են`

1) ինքնազբաղված անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).

2) գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.

3) գործունեության իրականացման տեսակը (տեսակները), վայրը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված` իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):

Դիմում ներկայացնելու օրը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնի կողմից, և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում նրան տրամադրվում է ՀՎՀՀ:

Դիմում ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինն ինքնազբաղված անձին տրամադրում է հարկերից ազատման արտոնագիր` իրականացվող գործունեության տեսակների մասով սույն օրենքով սահմանված հարկային արտոնության կիրառման վերաբերյալ, եթե բավարարում է սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պահանջները: Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունը կիրառվում է ինքնազբաղված անձի կողմից դիմումի ներկայացման օրը ներառող ամսվանից սկսած:

 Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով չեն հանդիսանում հարկային գործակալներ, այդ գործունեության տեսակների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում և կարող են դուրս գրել այլ հաշվարկային փաստաթղթեր` օրենքով սահմանված կարգով:

Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձանց կողմից կազմակերպություններին, հարկերից ազատման արտոնագիր չստացած անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում կազմակերպությունները, հարկերից ազատման արտոնագիր չստացած անհատ ձեռնարկատերերը և նոտարները, որպես հարկային գործակալ, եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտային հարկը պահում (գանձում) են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով հարկային մարմիններ օրենքով սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում:

Ընթացիկ օրացուցային տարվա ընթացքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված շեմը գերազանցելու պահից կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-4-րդ կետերով սահմանված որևէ պահանջ խախտելու պահից (այդ թվում` հարկային մարմնի կողմից համապատասխան պահանջի խախտումն օրենքով սահմանված կարգով արձանագրելու պահից) ինքնազբաղված անձանց կողմից իրականացվող գործունեության տեսակների մասով դադարում է կիրառվել սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունը, և այդ պահից սկսած` հարկերը հաշվարկվում ու վճարվում են հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օրենքով սահմանված պայմանը խախտելու դեպքում ինքնազբաղված անձինք կրում են նաև աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու մասով գործատուների համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվությունը:

Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձի կողմից սույն օրենքում չնշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու փաստը հարկային մարմնի կողմից արձանագրվելու դեպքում ֆիզիկական անձը, այդ գործունեությամբ զբաղվելու պահից սկսած, հարկերը հաշվարկում և վճարում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Սույն նյութը հրապարակվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպականմիության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրըհանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Կարող եք կարդալ նաև՝

Որոնք են ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները

ԵՏՄ անդամ պետություններից ապրանք ներմուծելու դեպքում պետք է իմանալ հետևյալի մասին

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հարկային հաշվարկի ներկայացման վերաբերյալ

Հարկային հաշվարկը և դրա կազմումը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ համատեղ գործունեության հարկային պարտավորությունների մասին

Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում

Հարկային պարտավորության կատարումը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու դեպքում

Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության լուծարման դեպքում

Ե՞րբ են դադարում հարկային պարտավորությունները

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ապրանքի մատակարարման պահի մասին

Ո՞րը վայրն է համարվում պրանքի մատակարարման վայր

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հողամասի կառուցապատման իրավունքի մասին

Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները

Ի՞նչ արտոնություններ են սահմանված ակցիզային հարկ վճարողների համար

ԵՏՄ Մաքսային օրենսգրքով սահմանված են մաքսային արտոնություններ

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ներմուծողը ակցիզային դրոշմանիշներ ստանալու համար

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում մաքսային պահեստներին

Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները

Ի՞նչ է հետբացթողումային հսկողությունը

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ մայրության նպաստի մասին

Ի՞նչ ծախսեր է ներառում մաքսային արժեքը

Ստուգումների նպատակը և անցկացման կարգը

Ի՞նչ է ժամանակավոր արտահանումը

Ովքե՞ր կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով

Որո՞նք են աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի մասին

Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները

Որքա՞ն հարկ են վճարում ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները և շրջանառության հարկ վճարողները պետք է հայտարարություն ներկայացնեն

Որքա՞ն է կազմում Երևանի համայնքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության տուրքը

Գործատուները կարող են վճարել մինչև 600.000 դրամի չափով

Որքա՞ն է կազմում դրոշմանիշային վճարների չափը

Ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ

Հարկային արտոնություններից օգտվելու համար անհրաժեշտ քայլերը

Այսուհետ առավել պահանջված տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում նախկին 5-7 աշխատանքային օրերի փոխարեն

Ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս է վճարվում շրջանառության հարկը

Արդյո՞ք վճարվում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) Մաքսային միության երկրներից ՀՀ տարածք ավտոմեքենա ներմուծելիս

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալը

Որքա՞ն է կազմում 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տուրքի գումարը

Որքա՞ն է կազմում նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության տեղական տուրքը

Ինչպե՞ս է որոշվում պարտավորությունը կատարելու վայրը

ԴԱՀԿ ծառայութան մասին օրենքում 2017թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտնում կարևոր փոփոխություն

Ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը

Ե՞րբ կսկսվի  աշխատանքային գրքույկների թվայնացումը

Հրապարակվել են աշխատանքային գրքույկների հանձման համար պատասխանատու անձանց ցուցակը և նրանց հեռախոսահամարները

Որոնք են «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավախախտումները

Ի՞նչ իրավունքներ ունի հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձը

Ի՞նչ իրավական ակտեր է հարկային օրենսդրությունն իր մեջ ընդգրկում

Փոփոխություններ քաղաքացիական օրենսգրքում

Ուշադրություն․սահմանվել են աշխատանքային գրքույկները հանձնելու հստակ ժամկետներ

Ի՞նչ պետք է իմանալ բանկային գրքույկի մասին

Ուժի մեջ են մտել ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները

Ուժի մեջ է մտել նոր փոփոխություն

Ընդերքի պահպանության պահանջները խախտելը կառաջացնի պատասխանատվություն

Սպառողների մատակարարման պայմանագրերը և պատասխանատվությունը պարտավորությունների խախտման համար

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ շինարարության թույլտվության վերաբերյալ

Առանց նույնականացման քարտի կամ անձնագրի աշխատանքի ընդունելը

Ինչպե՞ս ճիշտ կնքել փոխառության պայմանագիրը

ՀՀ տարածքում գործող ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը

Այսօրվանից ուժի մեջ մտան մի շարք փոփոխություններ

Որո՞նք են արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը

Նախատեսվում են փոփոխություններ 2017 թվականի հունվարի 1-ից

Մի շարք գործունեության տեսակներ ազատվել են հարկեր վճարելուց

Կարող եք դիտել նաև՝

Արդյո՞ք տեղյակ եք 2017 թվականի հունվարի 1-ից գործող հարկային արտոնությունների մասին

Ուժի մեջ է մտել ֆինանսական բուրգերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները 

Ունե՞ք ընտանեկան բիզնես, ապա պետք է իմանաք հետևյալի մասին

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել