Պաշտոնական հյուրասիրությունը՝ 5 միլիոն դրամ

Երևանի քաղաքապետարանը սեփական հարկի տակ պաշտոնական հյուրասիրութան կազմակերպման համար պայմանագիր է կնքել է «Արիես Քեյթրինգ Սերվիս» ՍՊԸ-ի հետ:

Ըստ պայմանագրի հյուրասիրությունը կազմակերպվել է դեկտեմբերի 27-ին՝ 350 անձի և դեկտեմբերի 30-ին՝ 400 անձի համար:

Նախատեսվել է, որ սպասարկող ընկերությունը ետք է ապահովեր համապատասխան սպասքի և սնունդի առաքումը, պատվիրված ճաշատեսակների պատրաստում և մատուցումը, որից տաք կերակրատեսակներ՝ ձկան տեսականին, մսի տեսականին, աղանդերը, ըմպելիքները: Բացի այդ պետք է կատարվեր սրահի համապատասխան ձևավորում, լուսավորում և օդափոխում, ինչպես նաև Ճաշկերույթների մասնակիցների պատշաճ սպասարկում:

Այս ամենի համար «Արիես Քեյթրինգ Սերվիս» ՍՊԸին վճարվել է 5.176.164 դրամ:

Ալիսա Չիլինգարյան

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել