Երկու երիտասարդների են գտել. նրանցից մեկին՝ մահացած

Հունվարի 29-ին, ժամը 02.50-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը մոլորվել են Շաղատ գյուղի մոտակա սարերում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 07.53-ին փրկարարները հայտնաբերել են 1991 թ. ծնված Վ. Հ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է բավարար:

Ժամը 08.37-ի դրությամբ հայտնաբերել են 1993 թ. ծնված  Ս. Դ.-ի դին:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել