Մեքենաներն ընկել են ձորը

Հունվարի 28-ին, ժամը 00.51-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, Opel vectra մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և իջել դեպի ձորը. տուժածներ չկան: Հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Քեթի գյուղի մոտակայքում, Opel vectra մակնիշի 34 DT 830 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ իջել դեպի ձորը:

Փրկարարներն հոսանքազրկել են ավտեմեքենան և փակել գազի փականը, իսկ  ժամը 03.20-ին ավտոմեքենան դուրս են բերել ձորից:

***

Հունվարի 28-ին, ժամը 04.22-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿԱՄԱԶ» մակնիշի 34 CC 918 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 50մ). տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

***

Հունվարի 28-ին, ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գեղանուշ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկենել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Nissan X-trail» մակնիշի 78 MR 788 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 300 մ), ինչի հետևանքով Ս. Մ.-ը և ուղևոր Վ. Հ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ Փրկարարների կանչի վայր հասնելը Ս. Մ.-ը և ուղևոր 1990 թ. ծնված Վ. Հ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել