Հայոց բանակը 25 տարեկան է

Հայոց բանակի 25-ամյակի առթիվ այսօր՝ հւոնվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը,  Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մնացականյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյնաներ:

Պանթեոն էին այցելել իրենց հարգանքի տուրքը մատուցելու նաև մի շարք զինվորականներ և քաղաքացիներ:

Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել