Օդի ջերմաստիճանը 29-31-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

ԱԻՆ Հիդրոմետ ընկերությունից հայտնում են, որ

Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-2-ը շրջանների զգալի մասում, հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 29-31-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-2-ը սպասվում է ձյուն: Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

Իրավաբան․net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել