Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը դռնփակ կանցկացվի

ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության խորհրդի նիստը հրավիրվել է 2017 թվականի հունվարի 25-ին` ժամը 1700-ին` ՀՀ վճռաբեկ դատարանիվարչական շենքում:

Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդմասով և 111-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով դատավորիկողմից ներկայացված միջնորդությունը` կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը դռնփակ անցկացնելու մասին` ՀՀ արդարադատության խորհուրդը, ելնելով արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներից, որոշել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 2017 թվականի հունվարի 25-ի նիստն անցկացնել դռնփակ:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել