Նախարարի հրամաններով հարկադիր կատարողների նկատմամբ նշանակվել են ծառայողական քննություններ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ 2017 թվականի հունվարի 19-ի հրամաններով ԴԱՀԿ ծառայության մի շարք ստորաբաժանումների հարկադիր կատարողների նկատմամբ նշանակվել են ծառայողական քննություններ: Այս մասին տեղեկացնում են ԱՆ-ից՝ մանրամասնելով, որ ծառայողական քննություններ կիրականացվեն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ, Էրեբունի-Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա բաժիններում, ինչպես նաև Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզային բաժիններում և Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում:

Ծառայողական քննությունների անցկացման հիմքում ընկած են ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված դիմում-բողոքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել