«Միասին փորձում ենք բարեփոխումներն առավել իրատեսական դարձնել». Կարեն Զադոյան

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  և «Քաղաքացիական հասարակության աջակցություն» ծրագրերի ներկայացուցիչներն այսօր կրկին հանդիպեցին՝ արդեն գործնական միջավայրում:

Հիշեցնենք՝ 2016թ. դեկտեմբերի 27-ին Եվրոպական միության աջակցությամբ երկու խոշոր ծրագրեր իրականացնող այս երկու կազմակերպությունները ճանաչողական հանդիպում ունեցան:

ԵՄ-ի աջակցությամբ երկու խոշոր ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ղեկավարները հանդիպեցին

Այս երկու կազմակերպությունները իրենց գործընկերների հետ միասին Եվրոպական միության աջակցությամբ սկսել են խոշոր ծրագրերի իրականացումը:

Հերթական հանդիպումը նպատակաուղղված էր առավել աշխատանքային հարցերի և խնդիրների քննարկմանը: Երկու ծրագրերի կորդինատորները ցանկանում են իրենց քայլերն այնպես կառուցել, որպեսզի կրկնություններ չլինեն:

Խոսելով կատարված աշխատանքի և նոր հեռանկարների մասին՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ասաց, որ 2016թ.-ին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կառավարությունը, հասկանալով քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը, սկսել է առավել կառուցողական համագործակցել ՔՀԿ սեկտորի հետ. «Միասին փորձում ենք բարեփոխումներն առավել իրատեսական դարձնել: Առաջնայինը ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենսդրական փաթեթն է, նախագահն արդեն ստորագրել է օրենքը, այն ուժի մեջ կմտնի 2017թ. հուլիսի 1-ից, ներկայումս աշխատում ենք անկախ հակակոռուպցիոն մարմնի մոդելի ստեղծման վրա, նախատեսում ենք՝ առաջիկա երկու ամսում նախագիծը պատրաստ ունենալ»,- ասաց Կարեն Զադոյանը:

Նա նաև կարևորում է ազդարարների ինստիտուտի ներդրումը. «Շատերն են խոսում այս ինստիտուտի մասին, բայց մենք որոշել ենք գործել ու այն ներդնել: Նախորդ շաբաթ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին ես ներկայացրի հարցը, վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել, որպեսզի երկու ամսվա ընթացքում օրենքի նախագիծը մտնի կառավարություն: Ի՞նչ ենք անելու. շատ ինովացիոն հարթակ ենք ստեղծելու, որպեսզի ապահովենք հաղորդում տվողների անանունությունը»,- Կարեն Զադոյանի խոսքերով՝ սա հեղափոխական քայլ է Հայաստանի համար. «Հաճախ է խոսվում այն մասին, որ կա կոռուպցիա, կա հանցագործություն, սակայն նաև նշվում է, որ չկան այդ մասին ահազանգողներ, մենք ուզում ենք ստեղծել մի հարթակ, որ անձիք առանց երկնչելու և վախենալու հնարավորություն կունենա վեր հանել խնդիրները»:

Բացի այդ, առանցքային ու կարևոր քայլ կլինի հակակոռուպցիոն կենտրոնների գործարկումը: Նույն խորհրդի նիստում այս հարցը զեկուցվել է, ներկայումս դրանց գործարկումն ապահովող իրավական ակտերն են մշակվում (մանրամասները՝ տեսանյութում):

«Անմասն չի մնացել բիզնեսը,- շարունակելով խոսքն ասաց Կարեն Զադոյանը,- կան ոլորտներ, ինչպես օրինակ մաքսային, հարկայի, գնումների ոլորտը, որտեղ կոռուպցիոն ռիսկերն ու խնդիրները շատ են: Մենք որոշեցինք ինովացիոն ձևաչափով՝ կառավարություն, բիզնես ասոցիացիաներ ու քաղաքացիական հասարակություն քննարկման եղանակով առանձնացնել խնդիրները, ներկայումս աշխատանքային խմբերի միջոցով հստակ ժամկետներում դրանք պետք է լուծվեն»,- նշեց Կարեն Զադոյանը:

Նա պարզաբանեց, որ այս ամենը հիմք հանդիսացավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի համար. «Մենք հաջողության պատմություն բերեցինք մեր գործունեությունից և դրեցինք այս ծրագրի մեջ»,- եզրափակեց ծրագրի ղեկավարը:

Նոր ծրագիրը ներկայացրեց միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը: Նրա խոսքերով՝ ծրագրի հիմքերն են՝ ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացում, կոալիցիաների ստեղծում ու զարգացում, առաջնահերթ խնդիրների ընտրություն, կառուցողական երկխոսություն, և այս ամենը՝ հնարավորինս հրապարակային:

Պարոն Ուլբրիխտի խոսքերով՝ ծրագրի շրջանակներում իրականացվելու են ՔՀԿ-ների ուսուցումներ, իսկ ստեղծվելիք ինկուբատորներն ուժեղացնելու են նրանց կարողությունները:

Ծրագիրն ունի ենթադրամաշնորհային խոշոր բաղադրիչ՝ 875 հազար եվրոյի չափով. «Տրամադրվելու են 24 փոքր ենթադրամաշնորհներ (մինչև 10.000 եվրո)՝ մարզերում, 9 մեծ (մինչև 40.000 եվրո)` կոալիցիաների համար, 9 լրացուցիչ (մինչև 22.500 եվրո)` կոալիցիաների զարգացման համար, ստեղծվելու է ենթադրամաշնորների հանձնաժողով»,- մանրամասնեց փորձագետը:

Նա հավելեց, որ նախատեսվում է նաև ԵՄ-ի ոլորտային քաղաքականության փաստաթղթերի, միջազգային լավագույն փորձի, ՀՀ քաղաքականության փաստաթղթեր ու մոնիթորինգի զեկույցների հրապարակման վեբ պորտալի ստեղծում:

Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, մասնակիցներն են՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան, «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնը (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միությունը: Նախապես ընտրվել էին երեք թիրախային ոլորտներ, սակայն ներկայումս կառավարության և ոլորտների մյուս դերակատարների հետ քննարկվում են դրանց ավելացման հարցը, վեր են հանվում խնդիրներ պարունակող ոլորտները:

«Քաղաքացիական հասարակության աջակցություն» ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը ներկայացրեց ծրագիրը՝ տեղեկացնելով, որ այն իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Նա հաղորդեց ծրագրի շրջանակներում շեշտը դրվում է 200 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներքին և արտաքին կարողությունների զարգացման, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այլ ընթացիկ նախաձեռնությունների վրա (օր.՝ համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով – կոդ SE ծրագիրը – Սոցիալական արձագանքը՝ ուղղված Հայաստանում աշխատանքային միգրացիային (Միասին հանուն Հայաստանի)):

Ծրագրի շրջանակներում տրամադրվելիք դրամաշնորհները հասնում են 1 մլն եվրոյի:

Կարդացեք նաև՝

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել