Նախկին դատավորի հանդեպ բռնություն է կատարվել

Շենգավթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք վերցնելու գործով դատավարությունը:

Սակայն դատարան չէր բերվել կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը՝ առողջական խնդիրների պատճառով: Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նրա պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ նա ատամների հետ կապված խնդիր ունի, հունվարի 17-ին վիրահատության է ենթարկվել: Նրա խոսքով, այս խնդիրն առաջացել է նաև բերման ենթարկելու պահին իրավապահների կողմից անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով: (Մանրամասները՝ տեսանյութում):

Դատարան էր ներկայացել նաև փաստաբան Արա Ղազարյանը, ով պետք է ներգրավվեր որպես Իշխան Բարսեղյանի պաշտպան: Սակայն քանի որ վերջինս դատարան չէր բերվել և չներկայացվեց որևէ ապացույց այն մասին, որ ամբաստանյալի կամքն է նրա ներգրավվելը, Արա Ղազարյանը չներգրավվեց:

Սակայն ներգրավվեցին այլ փաստաբաններ՝ մյուս ամբաստանյալ Էլզա Զաքարյանի պաշտպանությունն իրականացնելու համար: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Էլզա Զաքարյանը հրաժարվել էր իր պաշտանից՝ խնդրելով հանրայաին պաշտպան տրամադրել: Սակայն այսօր դատարան ներկայացած հանրային պաշտպան Արմինե Ֆանյանից նույնպես նա հրաժարվեց և պաշտպաններ ներգրավվեցին Տիգրան Աթանեսյանը, Հովհաննես Չամասարյանն ու Արմեն Սողոմոնյանը:

Ամբաստանյալի ներկա չգտվելու հիմքով դատականհ նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 3-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել