Կրճատումներ՝ վարչապետի որոշմամբ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի թիվը կկրճատվի: Վարչապետ Կարեն Կարապետյան ստորագրած նոր որոշումն արդեն ուժի մեջ է մտել: Համաձայն այս որոշմանն՝ նախարարության աշխատակազմի աշխատողների թվերը կրճատվում է 4-ով:

Կարեն Կարապետյանի կողմից պարչապետի պաշտոնը ստանձնելուց առ այսօր 12 որոշումներ են կայացվել, որոնք առնչվում են կառավարության աշխատողներին, կրճատումներ եղել են գրեթե բոլոր նախարարություններում:

Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմը 841-ից հասել է 788-ի, գյուղատնտեսության նախարարությունում կրճառվել է 75 հաստիքով, Արդարադատության նախարարությունում կրճատվել է 10 հաստիք, այս գերատեսչոււթյունում ընդհանուր առկա է 3124 հաստիք, Սփյուռքի նախարարությունը 95 հաստիքից հասել է 88-ի, կրճատվել է նաև նախարարի մեկ տեղակալի հաստիք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել