Պարզվում են Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղու վթարված միկրոավտոբուսի տուժածների ինքնությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ժամը 14.27-ին ՌԴ Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող “Mercedez-Benz” մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին վթարի է ենթարկվել:

Միկրոավտոբուսմ եղել են 7 մարդ, ՃՏՊ-ի հետևանքվ տուժել են 5-ը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:

Բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ:

Տուժածներ`

1985 թ. ծնված Վանուշ Սահակյան

1987 թ. ծնված  Մհեր Քոթանջյան

1987 թ . ծնված Գարիկ Կոստանդյան

ՃՏՊ-ի հետևանքով մյուս տուժածների տվյալները ճշտվում են:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել