Երևանում ավտոմեքենան այրվել է

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 22-ին, ժամը 03.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 3 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.05-ին, մարվել՝ 04.07-ին:

Այրվել է Լադա մակնիշի 10 ZD 010 պ/հ (վարորդ՝ Է. Գ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ, թափքը՝ մասամբ:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել