Սպանության փորձ՝ գողության ահազանգով դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վանաձորում բնակարանային գողության ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, 3 անձի առաջադրվել է մեղադրանք:

2016թ-ի հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկից ահազանգ է ստացվել՝ հարևանությամբ գտնվող տանից գողություն կատարվելու վերաբերյալ, որի հիման վրա անմիջապես դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները և համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը։

Պարզվել է, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, հափշտակություն կատարելու նպատակով, մուտք են գործել Վանաձորի Նարեկացի փողոցում գտնվող տներից մեկը, որտեղ բնակիչներ չեն ապրում և վերցնելով տարբեր առարկաներ՝ փորձել են հեռանալ։ Նկատելով դեպքի վայր ժամանած ոստիկաններին՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք փորձել են փախուստի դիմել պատուհանից՝ կրակելով իրենց ծառայողական գործունեությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։ Վերջիններս հետապնդել են և ձերբակալել առերևույթ հանցագործություն կատարած անձանց։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել են ոչ միայն նշված գողության փորձի հանգամանքները, այլ նաև բացահայտվել նույն խմբի տարբեր անդամների կողմից նախկինում կատարված մի շարք այլ հանցագործություններ ևս։

Մասնավորապես՝ հիմնավորվել է, որ նրանք ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին կատարել են երկու տասնյակից  ավել գողություններ և գողության փորձ՝ բնակարաններից, ավտոմեքենաներից, խանութներից։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ա.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,

Ա.Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 34-177-րդ հոդված 3-րդ մասի 1.1 կետով (4 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված 3-րդ մասի 1.1 կետով (13 դրվագ), 177-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով, 177-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 177-րդ հոդված 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,

Ռ.Ռստակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 34-177-րդ հոդված 3-րդ մասի 1.1 կետով (4 դրվագ), 177-րդ հոդված 3-րդ մասի 1.1 կետով (10 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդված 3-րդ մասի 1.1 կետով (երեք դրվագով), 177-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 177-րդ հոդված 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել