Ավտոմեքենաների տեխզննման գործընթացը չի գոհացնում նաև նախարարին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նույնպես խնդիրներ է տեսնում ավտոմեքենաների տեխզննման գործընթացում: Այսօր կառավարության նիստից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերանայում են գործընթացը. «Ուզում ենք տեխզննումը լինի նորմալ, ոչ թե ուղղակի վաճառվի կտրոնն ու փակցրվի»,- փոխանցեց պարոն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ներկայումս ընթանում են ուսումնասիրման աշխատանքներ. «Հիմա բոլոր տեխզննման կտրոնների տեխնիկական վիճակի ուսումնասիրությունն է կատարվում, մոտավորապես հույս ունենք, որ երկու ամսվա ընթացքում փոփոխության առաջարկը կլինի»,- նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել