Ինչպե՞ս են օգնում անօթևաններին Վատիկանում

Մաքդոնալդսը մեղադրվում է Վատիկանի տարածքում արագ սննդի մասնագիտացված ռեստորանի բացումից հետո տեղացիների բարեհաճությունը շահելու նպատակով էժանագին ՓիԱր-ի իրականացման մեջ։ Այս մասին գրում է The Guardian

Ըստ տեղական Safeguard the Borgo (Սուրբ Բորգոյի պաշտպանության) համայնքային կազմակերպության պնդման, Մաքդոնալդսի վերջին նախաձեռնությունը, որի համաձայն արագ սննդի կետը 1000 միավոր ճաշ է տրամադրելու անօթևաններին ոչ այլ ինչ է քան ամոթալի «առևտրային գործարք, որը ցինիկաբար շահարկում է անօթևաններին օգնելու այսպես կոչված նախաձեռնությունը, ինչպես նաև վնաս հասցնում ուրեշների կողմից տարիներ շարունակ ծայրահեղ աղքատության հաղթահարմանը ուղղված ամենօրյա աշխատանքին»։

ԱՄՆ արագ սննդի ցանցը այս քայլը նախաձեռնեց այն բանից հետո երբ անցյալ տարի մի խումբ կարդինալներ և Ս․Բորգոյի խումբը բողոքի ալիք բարձրացրեցին Սուրբ Պետրոսի տաճարի մերձակա հրապարակում Մաքդոնալդսի ռեստորան բաց անելու դեմ, ինչը բողոքողների կարծիքով հետագայում վնաս կհասցնի և առևտրականացնելով ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից պահպանվող այս տարածը և կիջեցնի նրա վարկանիշը։

Ռեստորանի բացումը տեղի ունեցավ անցայալ տարի դեկտեմբերի 30-ին, իսկ երկուշաբթի օրը, ըստ հաղորդման, Մաքդոնալդսի ուտեստները հանձնվեցին մի բարեգործական կազմակերպության, որը դրանք բաժանեց մոտակա բժշկական հաստատություններում։

Reuters, միջազգային լրատվական գործակալության փոխանցմամբ ուտելիքի փաթեթը ներառում է կրկնակի չիզբուրգեր, խնձոր և ջուր։

46 ամյա անօթևան Պիեռֆրանցիսկո Սպիգան, լրատվական գործակալությանը ասել է, որ մյուս ընկերությունները նույնպես պետք է հետևեն Մաքդոնալդսի օրինակին և չվաճառված ուտելիքը դեն նետելու փոխարեն օրվա վերջում տան աղքատներին։

Սակայն Ս․Բորգոյի խումբը հայտարարել է, որ առավել կարևոր է ճանաչել Կարիտաս կաթոլիկ բարեգործական կազմակերպության և նմանատիպ այլ կազմակերպությունների կողմից անօթևաններին օգնելու միտված շարունակական աշխատանքները։ Այնուհետև հայտարարության մեջ նշված է թե դեռևս պարզ չէ թե որքան կշարունակվի այս «անվճար ըմպելիքներ տրամադրելու շոուն» և որքան ժամանակ արագ սննդի ցանցը կհանդուրժի իր ռեստորանի տարածքից և զուգարաններից օգտվող անօթևաններն (նախքան վերջիններիս կսկսեն դիտել որպես վարակ)։ Այնուհետև հավելում, «Ինչո՞ւ Մաքդոնալդսը ավելացած սնունդը անօթևաններին ու կարիքավորներին ամեն օր չի բաժանում»։

Ըստ Reuters գործակալության, սնունդը անօթևաններին բաժանելու գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ Medicina Solidale բարեգործական կազմակերպության տնօրենը, ռեստորանի բացման առնչությամբ ծագած առաջին քննադատությունների ժամանակ դիմել էր Մաքդոնալդսի ղեկավարությանը։ Նախաձեռնությունը ենթադրում է առաջիկա 6 ամիսների ընթացքում ուտելիքի 1000 փաթեթ բաժանել, որը չի լուծի քաղցի խնդիրը, սակայն բավականին կթեթևացնի այն։

Մակդոնանցը հրաժարվեց մեկնաբանություններ տալուց։ Սակայն ընկերությունը, էլեկրոնային փոստով The Guardian-ին նամակ է ուղարկել, որտեղ մեջ է բերել Medicina Solidale բարեգործական կազմակերպության տնօրենի խոսքերը, որը նշում է, որ բարեգործական ընկերությունը բավարարված է արագ սննդի խմբի հետ սերտ համագործակցությամբ։

Reuters գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի օրը ուտելիքի 50 փաթեթ է բաժանվել։

Հռոմի Ֆրանցիսկ Պապը է անօթևանների շահերի ջատագովներից մեկն է։ Անցած ամիս, իր 80 ամյակի տարեդարձին նա նախաճաշել է 8 անօթևան մարդկանց հետ։ Իր վերջին պատարագի ժամանակ Պապը նշել է, որ անհրաժեշտ է օգնել կարիքի մեջ գտնվող մարդկանց հասարակությունից մեջ իրենց տեղը գտնելու գործում և չմեկուսացնել նրանց։ Ի հաստատում իր խոսքերի, նա անօթևաններին տեղեր է հատկացրել Սուրբ Պետրոսի տաճարում այն տեղերեից որոնք սովորաբար նախատեսված են բարձրաստիճան հյուրերի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել