Բախվել են տրակտորն ու մարդատարը. կա տուժած

Հունվարի 18-ին, ժամը 19.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ВАЗ-21099» մակնիշի 34 ZZ 830 պ/հ (վարորդ՝ 1974 թ. ծնված Հ. Վ.) ավտոմեքենան և «Բելառուս» մակնիշի տրակտորը:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «ВАЗ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր` 1982 թ. ծնված  Ս. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել