Ինչպե՞ս կարող եք վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալ

ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն՝ անկախ հաշվառման վայրից կամ անձնագրային և վիզաների վարչություն:
ՀՀ ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նշված տեղեկանքը տրամադրվում է դիմելուց հետո` եռօրյա ժամկետում:
Դիմումը կարող է ներկայացնել քաղաքացու կողմից լիազորված անձը՝ ներկայացնելով լիազորագիր, դիմումատուի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը և իր անձնագիրը (նույնականացման քարտը):
Եթե դիմումը ներկայացվում է կուսակցության կողմից ցուցակային կարգով, վերը նշված փաստաթղթերը նույնպես կցվում են ցուցակին: Լիազորագրի բովանդակությունը կարող է ներառվել դիմումում՝ մեկ փաստաթղթի տեսքով:
Նշված տեղեկանքը լիազորված անձի միջոցով տրամադրելիս լիազորագրի նոտարական վավերացումը պարտադիր չէ»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել