Վարորդները տուգանվում են քաղաքապետարանի պատճառով

Ձմռան օրերին Երևանի փողոցների վճարովի կայանատեղիներում ձյունմաքրման աշխատանքները ընդհանրապես չեն իրականացվում կամ էլ իրականացվում են, սակայն ոչ պատշաճ, երկու դեպքերում էլ տուժում են քաղաքացիները:

Իրավաբան.net-ի տեսախցիկը Տերյան փողոցի կայանատեղիներից մեկում արձանագրել է իրավիճակ, երբ ոչ պատշաճ մաքրման արդյունքում ձյունը կուտակվել է հենց կայանատեղիում, վարորդները խուսափում են կայանել այդ հատվածներում, իսկ կայանելիս տուգանվում են՝ սխալ կայանման համար, քանի որ կանգառ կամ կայանում կատարում են երթևեկելի հատվածում:

Փորձեցինք կապ հաստատել քաղաքապետարանի հետ, սակայն համապատասխան բաժնից մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել