Օբաման մեղմացրել է Wikileaks-ին գաղտնի տեղեկություններ տրամադրողի պատիժը

2010 թվականին Wikileaks-ին գաղտնի փաստաթղթեր տրամադրելու համար դատապարտված Չելսի Մանինգի պատիժը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փոփոխել է. այս մասին հայտնում է BBC-ին:

29-ամյա տրանսգենդեր Չելսի Մանինգը  (Բրեդլի Մանինգ՝ մինչ սեռը փոխելը) ազատ կարձակվի այս տարվա մայիսի 17-ին, թեև սկզբնական պատժի ավարտը 2045-ին է: 2013 թվականին նա դատապարտվել էր 35 տարվա ազատազրկման:

Նրա կողմից գաղտնազերծված փաստաթղթերն իրենց ահռելի ծավալով աննախադեպ են ԱՄՆ պատմության մեջ: ԱՄՆ զինված ուժերը մեղադրել են նրան 22 արգելված և 700-ից ավելի գաղտնի դիվանգիտական և ռազմական փաստաթղթերի և տեսանյութերի հրապարակման համար: Դրանց թվւմ է եղել այն տեսանյութը, որտեղ երևում է ինչպես են 2007 թվականին Բաղդադում ուղղաթիռից սպանում 12 խաղաղ բնակչի:

Դատավարության ընթացքում Մանինգը նշել էր, թե զղջում է ԱՄՆ-ին վնասելու համար, քանի որ կարծել է ինքը կարող է աշխարհը փոխել դեպի լավը:

Մանինգը մինչ սեռափոխությունը

Նշվում է նաև, որ թեև պատիժը մեղմացվել է, սակայն նրան ներում չի շնորհվել: Օբաման, որպես նախագահ, իր վերջին որոշումներն է ընդունել, որոնց համաձայն, 209 անձի պատիժը փոփոխվել է և 64 անձին ներում է շնորհվել: Նրանց թվում չէ Էդվարդ Սնոուդենը:

Մանինգի քեռին՝ Քեվին Ֆոքսը, BBC-ին հայտնել է, որ սա իրենց համար անսպասելի է եղել, իրենք չեն ակնկալել, որ նույնիսկ առաջիկա երեք-չորս տարիներին Մանինգի գործը նույնիսկ աչքի կացնկացնեն:

Տղամարդկանց զինվորական բանտում գտնվող Մանինգը երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել նախորդ տարվա ընթացքում: Նա նաև հացադուլ էր հայտարարել և այն դադարեցրեց այն բանից հետո, երբ ղեկավարությունը համաձայնեց թույլ տալ նրա  սեռափոխությունը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել