Փոփոխություններ դիվանագիտական կորպուսում

Նախագահի նոր հրամանագրով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Արաբական Միացյալ Էմիրությունների հյուսիսային էմիրությունները:

Բացի այդ, նախագահի հրամանագրերով Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում և Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել