Ուշադրություն վարորդներին. Աբովյան փողոցում սխալ կանգառ կատարելու համար կտուգանվեք

Աբովյան փողոցում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դիմաց կանգառն արգելող նշան է դրված: Չնայած այս հանգամանքի վարորդները հաճախ են ստիպված լինում այս հատվածում կանգառ կատարել:

Հարկավոր է իմանալ, որ հատուկ այս հատվածի համար Ճանապարհային ոստիկանությունը տեսախցիկ է տեղադրել, այնպես որ խախտում կատարած վարորդները կտուգանվեն:

Տեղեկացնենք նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել