Մեկ շաբաթում սոց.ցանցերի էջերով քաղաքապետարանը 63 նամակ է ստացել

Հունվարի 9-13-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 63 նամակ, որից 55-ին տրվել է համապատասխան լուծում, իսկ 8-ն ընթացքի մեջ է:

Հարցերի մեծ մասը վերաբերել է ձնամաքրման աշխատանքներին, կրթության, սոցիալական, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, կոմունալ տնտեսության ոլորտներին, ինչպես նաև օգտատերերը մի շարք հարցեր են հղել քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ, ինչպիսիք են «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մեր համաքաղաքացիները կարող են նաև էլեկտրոնային տարբերակով նամակներ ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերի միջոցով՝ ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել