Ոստիկա­նության 169 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի

2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 543 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունք­ներով ոստիկա­նության 169 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.

– հայտարարվել է նկատողություն`  58,

– հայտարարվել է խիստ նկատողություն`  79,

– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով`  2,

– ազատվել են ոստիկա­նու­թյունում ծառայությունից`  30:

 ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախ­տումների փաստերով 2016 թվականի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատ­րաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 20 նյութեր:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում ուսումնասիրվել և ամփոփվել են.

– ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավա­խախ­տումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկա­տվութ­յունը,

– ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործութ­յուն­ների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:

Այսպես.

 2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակ­ցությամբ կատարվել են 1752 ծառայողական քննություններ, որոնց արդյունք­ներով 761 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում` նրանցից 50-ը կարգապահական տույժի կարգով ազատվել են ոստիկանությունում ծառայությունից:

 ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 51 քրեական գործեր 70 անձի վերաբերյալ:

16 անձի վերաբերյալ 16 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով:

2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են կարգապահական հանձնաժողովի 9 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 43 ծառայողների վերաբերյալ իրականացված  ծառայողական քննությունների 35 նյութեր, /այդ թվում` 1 ծառայողի վերաբերյալ իրականացված  ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի/:

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 8 ծառայողի հայտարարվել է «նկատո­ղութ­յուն», 5-ին` «խիստ նկատողություն», իսկ 29-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Ծանոթություն

 ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջի տեղեկատվության համաձայն` նախորդ տարվա համեմատ սուտ մատնությունների թվի էական աճ է արձանագրվել. եթե 2015 թվականին սուտ մատնության դեպքերի առթիվ հարուցվել էր ընդամենը 17 քրեական գործ, ապա 2016 թվականին դրանց թիվը կտրուկ աճել է` կազմելով 46 քրեական գործ: Բոլոր քրեական գործերով մեղավոր անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել