Ննջասենյակում դի են հայտնաբերել

Հունվարի 17-ին, ժամը 14.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1942 թ. ծնված Լ. Ղ.-ի դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել