Սարալանջի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի մանրամասները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք հունվարի 16-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջ-Հերացի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Սարալանջ-Մյասնիկյան ավտոճանապարհին՝ Մյասնիկյան 1 հասցեի մոտակայքում, «BMW 325i» մակնիշի 34 FN 423 պետհամարանիշով (վարորդ՝ 1982 թ. ծնված Կ. Դ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ), բախվել արտաքին լուսավորման սյանը և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր՝ 1993 թ. ծնված Դ. Մ.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և մոտեցել մոտակա հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է նախահոգեբանական օգնություն: Դ. Մ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1993 թ. ծնված Արտաշես Կարապետյանի դին և 1982 թ. ծնված Կ. Դ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել