Քաղաքացիական ակտիվիստին ազատազրկման դատապարտեցին

Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման: Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց նրա դեմ հարուցված քրեական գործով վճիռը:

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել