Նոր փոփոխություն է կատարվել. Մնացական Բիչախչյանը պարզաբանում է

Հին նմուշի անձնագիրը (առանց բիոմետրիկ տվյալների) մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվելու է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավել քան 18 տարին լրանալը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ հավելելով, որ ներկայումս մինչև 16 տարեկան երեխաներին հին նմուշի անձնագիրը տրամադրվում է 3 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ նմանատիպ փոփոխություններ կատարվեցին նաև բիոմետրիկ անձնագրեր տրամադրելու ոլորտում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել